Home / Հայաստան / Ստամբուլի պայթյունն իրականացրել է «Իսլամական պետություն» խմբավորումը․ Թուրքիայի ՆԳ նախարար

Ստամբուլի պայթյունն իրականացրել է «Իսլամական պետություն» խմբավորումը․ Թուրքիայի ՆԳ նախարար

Շաբաթ օրը Ստամբուլի կենտրոնական Իստիկլալ պողոտայում պայթյունն իրականացրած մահապարտը եղել է «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ։ Այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան։

«Հարձակումն իրականացրած ահաբեկիչը 1992 թվականին Այնթապում ծնված Մեհմեթ Օզթյուրքն է։ Նախնական տվյալներով՝ ահաբեկիչը ԴԱԵՇ֊ի անդամ է»,֊ ասել է նախարարը՝ օգտագործելով ԻԼԻՊ֊ի արաբերեն անվանման հապավումը։

Ստամբուլի կենտրոնում՝ Թաքսիմ հրապարակի հարևանությամբ, մարտի 19֊ին իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 39։ Պայթյունի բոլոր զոհերը, բացառությամբ մահապարտի, եղել են օտարերկրացիներ․ երեք իսրայելցի և մեկ իրանցի։