Home / Տեսանյութեր / Ոստիկանությունը քննում է Գորիսի ոստիկանապետի կողմից երիտասարդին ծեծի ենթարկելու միջադեպը

Ոստիկանությունը քննում է Գորիսի ոստիկանապետի կողմից երիտասարդին ծեծի ենթարկելու միջադեպը

Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի կողմից երիտասարդին ծեծի ենթարկելու հրապարակումների հիման վրա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ նշանակված ծառայողական քննությունը դեռևս ընթացքի մեջ է: Այս մասին «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:

«Մենք արդեն տեղեկատվություն էինք տվել լրատվամիջոցներին, որ ոստիկանապետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն, որը դեռևս ընթացքի մեջ է», – նշել է Մալխասյանը:

Նշենք, որ մարտի 21-ին armlur.am֊ը գրել էր, որ մարտի 8-ին ոստիկանապետի կողմից «Դիանա» ռեստորանային համալիրի տարածքում ծեծի է ենթարկվել Արթուր Գևորգյանին։ Կայքը տեսանյութ էր հրապարակել, որում, մասնավորապես, երևում է, թե ինչպես է ոստիկանապետը ոտքերով հարվածում երիտասարդին։

Մանրամասները տեսանյութում.