Home / Հայաստան / Բանակի ամենահարուստ գեներալի բիզնեսները ստուգում են․ «ՉԻ»

Բանակի ամենահարուստ գեներալի բիզնեսները ստուգում են․ «ՉԻ»

Վերջին շրջանում վատացել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա մտերիմներից համարվող ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ֊լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի հարաբերությունները: Այս մասին գրում է «Չորրորդ իշխանություն» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Թերթը նշում է, որ այդ համատեքստում վատացել է նաև Բաղմանյանի բիզնեսների վիճակը, նրան պատկանող հաստատություններում այս օրերին խստացված ստուգումներ են իրականացվում:

«ՉԻ»֊ի փոխանցմամբ՝ ռեստորանատեր գեներալը նաև գազալցակայանների և խեցգետնի բիզնեսների սեփականատեր է․ մամուլում բազմիցս են հրապարակումներ եղել այն մասին, որ Բաղմանյանը համարվում է բանակի ամենահարուստ բարձրաստիճան չինովնիկը: