Գլխավոր / Հայաստան / Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. պաշտոնական

Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. պաշտոնական

Մարտի 30-ին չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ առաջնագծում, ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի 19-ամյա բնակիչ, ժամկետային զինծառայող Դավիթ Պավելի Գրիգորյանը:

Epress.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ զինվորը տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։