Գլխավոր / Հայաստան / Բանակում Ժամկետային զինծառայող է մահացել. պաշտոնական վարկածը՝ էլեկտրահարում

Բանակում Ժամկետային զինծառայող է մահացել. պաշտոնական վարկածը՝ էլեկտրահարում

Մարտի 30-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Հայաստանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի տարածքում գտնվող էլեկտրական կայանի ներսում հայտնաբերվել է պահակակետի վերակարգում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սմբատի Մանուկյանը անգիտակից վիճակում` էլեկտրահարված: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Մանուկյանն Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ՝ եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։