Home / Հայաստան / Կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում․ նախարար

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում․ նախարար

Ղարաբաղա֊ադրբեջանական շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածությունը ապրիլի 5-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ձեռք են բերել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Վերջինս նշել է, որ այս պահի դրությամբ հայկական բանակը պատրաստ է հակառակորդի կողմից հետագա գործողությունների կանխարգելմանը, և «կարող եմ ասել՝ դեռ ավելին»: ՀՀ Պաշտպանության նախարարն ասել է նաև, որ ադրբեջանական կողմի կորուստները հայկական կողմի համեմատ բազմակի են՝ տասն անգամից ավելի։

Նշենք, որ պաշտոնական աղբյուրների համաձայն, ապրիլի 5-ին, ժամը 12:00-ից ղարաբաղա֊ադբրեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է։