Home / Հայաստան / Զինծառայողներին տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել. կա 1 զոհ

Զինծառայողներին տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել. կա 1 զոհ

Զինծառայողներ տեղափոխող ՀՀ Պաշտպանության նախարարության «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղի մոտ վթար է ենթարկվել, որի հետևանքով մահացել է 1 զինծառայող, 6 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը: Մահացածն Արենի գյուղի բնակիչ Վարդան Մաթևոսյանն է։

Վթարի պահին ավտոմեքենայի մեջ գտնվել է 11 զինծառայող: