Home / Հայաստան / Ղարաբաղյան կողմին փոխանցվել է 18 զոհված զինծառայողի մարմին

Ղարաբաղյան կողմին փոխանցվել է 18 զոհված զինծառայողի մարմին

Ապրիլի 10-ին ադրբեջանական կողմը 18 զոհված զինծառայողի մարմին է փոխանցել ղարաբաղյան կողմին։ Փոխանակումը կայացել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ։ Ղարաբաղյան կողմը հայտնում է, որ ևս մեկ զինծառայողի ճակատագիր անհայտ է մնում։

«Առաջնահերթ ենք համարում օգնել ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած անձանց ընտանիքներին, որոնք դեռևս չունեն լուրեր իրենց հարազատների մասին», – ասել է ԿԽՄԿ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործառնությունների տարածաշրջանային տնօրեն Պատրիկ Վիալը։

Նշենք, որ ապրիլի 8-ին ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել էր ղարաբաղա֊ադրբեջանական շփման գծում հայկական կողմից զոհված 44 զինծառայողների անուններ։