Home / Հայաստան / Մարտական դիրքում զինծառայող է մահացել. դեպքի մանրամասներն առայժմ հայտնի չեն

Մարտական դիրքում զինծառայող է մահացել. դեպքի մանրամասներն առայժմ հայտնի չեն

Ապրիլի 10-ին, ժամը 02:15-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Քննչական կոմիտեն դեպքի մանրամասները չի հայտնում։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

23-ամյա Ռոբերտ Աբրահամյանը Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ էր։