Home / Հայաստան / Հայկական կողմը ևս 6 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

Հայկական կողմը ևս 6 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ղարաբաղա֊ադրբեջանական շփման գծում ևս 6 զոհված զինծառայողի անուն է հրապարակել.

Շարքային Հարությունյան Գրիգոր Գևորգի (ծնվ. 1997թ., 2015/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ, հասցե`ք.Երևան Մալաթիա Սբ.Աստվածածին եկեղեցի)

Շարքային Բերակչյան Տիգրան Էդուարդի (ծնվ. 1997թ., 2015/1 զորակոչ, Արաբկիրի ԶԿ, հասցե`ք.Երևան)

Սերժանտ Անդրեասյան Արման Սեյրանի (ծնվ. 1996թ., 2014/2 զորակոչ, Արթիկի ԶԿ, հասցե`Շիրակի մարզ)

Շարքային Ալեքսանյան Բագրատ Արթուրի (Ծնված 1995թ., 2014/1 զորակոչ, Արաբկիրի ԶԿ, հասցե`ք.Երևան)

Սերժանտ Ներսիսյան Կարեն Արտակի (Ծնված 1997թ., 2015/1 զորակոչ, Չարենցավանի ԶԿ, հասցե`Կոտայքի մարզ)

Լեյտենանտ Շահբազյան Աշոտ Կարապետի (ծնվ. 1993թ., ԶՈՒ-ում է 2010թ.-ից, Ախուրյանի ԶԿ, հասցե`Շիրակի մարզ):

Ավելի վաղ՝ ապրիլի 8-ին, Հովհաննիսյանը հրապարակել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական կողմից զոհված 44 զինծառայողների անուններ: 

Ապրիլի 11֊ին հրապարակվել էր ևս 7 զոհված զինծառայողի անուն։