Home / Հայաստան / Ղարաբաղում զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Ղարաբաղում զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը պաշտպանության բանակի 1 զինծառայող է վիրավորվել հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով։ Այս մասին ասված է ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։ Վիրավոր զինվորի անունը չի նշվում։

Համաձայն ՊՆ֊ի, ադրբեջանական կողմը խախտել է կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունը՝ կրակելով ինչպես դիպուկահար զենքերից, այնպես էլ նռնականետերից:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ հակառակորդն անկանոն կրակահերթեր է արձակել նաև հայ֊ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում։