Home / Հայաստան / Բուհերին տրամադրվող տարկետման իրավունքով անվճար տեղերի թիվը կրճատվել է. «ՀԺ»

Բուհերին տրամադրվող տարկետման իրավունքով անվճար տեղերի թիվը կրճատվել է. «ՀԺ»

Բարձրագույն ուսումնական հաստատություններում 2016-2017 ուսումնական տարում տարկետման իրավունքով անվճար տեղերի քանակը կրճատվել է՝ կազմելով 1783: Սա պարզ է դառնում ՀՀ կառավարության վաղվա՝ ապրիլի 15-ի նիստի օրակարգում ընդգրկված կրթության ոլորտին վերաբերող երկու որոշումների նախագծերից:

«Հայկական ժամանակ» օրաթերթը ներկայացրել է նախորդ ուսումնական տարիներին տարկետման իրավունքով անվճար տեղերի քանակը. 2014-2015 ուստարում այդ թիվը կազմել է 2123, 2015-2016 ուստարում՝ 2103: Այսպիսով՝ նախորդ ուստարվա համեմատ 2016-2017 ուստարում 320 անվճար տեղի կրճատում կլինի:

Թերթի փոխանցմամբ՝ 2016-2017 ուստարում անվճար, բայց առանց տարկետման իրավունքի 660 տեղ կլինի, ևս 137 տեղ նախատեսված է տարկետման իրավունքով, բայց առանց ՀՀ բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման: «ՀԺ»-ն նշում է, որ նախորդ տարիների համեմատ անփոփոխ են մնացել առանց տարկետման իրավունքի վճարովի տեղերի քանակը: