Home / Հայաստան / Շփման գծում հակառակորդի կրակոցից 2 զինծառայող է զոհվել․ պաշտոնական (թարմացված)

Շփման գծում հակառակորդի կրակոցից 2 զինծառայող է զոհվել․ պաշտոնական (թարմացված)

Ապրիլի 14-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 46֊ամյա Համլետ Այվազի Հաջոյանը, հայտնում է ղարաբաղյան կողմը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նույն օրը ժամը 23:20-ի սահմաններում Մարտունու ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Մանվել Արմենի Գրիգորյանը:

Համաձայն ՀՀ Պաշտպանության նախարարության, մինչ այս դեպքերը ապրիլի 2-ից սկսած հայկական կողմը 92 զոհ է ունեցել, որոնցից 4-ը խաղաղ բնակիչներ։