Home / Հայաստան / ՀՀ ՊՆ աշխատակիցները խլել են լրագրողի տեսախցիկը, վնասել նրա ձեռքը․ News.am

ՀՀ ՊՆ աշխատակիցները խլել են լրագրողի տեսախցիկը, վնասել նրա ձեռքը․ News.am

ՀՀ Պաշտպանության նախարարության աշխատակիցներ խլել են լրագրողի տեսախցիկը, վնասել ձեռքը, գրում է News.am֊ը։

Կոտայքի մարզի «Մուլտի գրանդ» հյուրանոցում այսօր՝ ապրիլի 15-ին, տեղի է ունեցել ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի ութերորդ նիստը: Կայքը գրում է, որ մինչ իր թղթակիցը (անունը չի նշվում) հյուրանոցի մոտ սպասում էր մասնակիցներին, մասնավորապես, ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, ՀՀ ՊՆ երեք աշխատակից առանց ներկայանալու լրագրողից խլել են տեսախցիկն ու լրագրողի վկայականը՝ վնասելով նրա ձեռքը: Զինվորական համազգեստով տղամարդիկ հրաժարվել են ներկայանալ. միայն պատճառաբանել են, որ չի կարելի նկարահանում իրականացնել:

«Ապօրինաբար խլված տեսախցիկը նրանք տարել են անհայտ ուղղությամբ», ֊ եզրափակում է կայքը: