Home / Հայաստան / Թալիշում զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Թալիշում զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Ապրիլի 16-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) հատվածում, ժամը 02:15-ի սահմաններում տեղի է ունեցել միջադեպ, որի հետևանքով հակառակորդի կողմից արձակված կրակոցից ձախ բազկի շրջանում գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Գագիկ Վյաչեսլավի Խուրշուդյանը: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը թե ղարաբաղա֊ադրբեջանական, թե հայ֊ադրբեջանական (հյուսիսարևելյան հատված) սահմանագծում։