Գլխավոր / Հայաստան / Ոստիկանությունն ալկոտեստերների վրա 200 հազար դոլարից ավել գումար է ծախսում․ «ՀԺ»

Ոստիկանությունն ալկոտեստերների վրա 200 հազար դոլարից ավել գումար է ծախսում․ «ՀԺ»

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը ձեռք է բերել վարորդների խմածությունը չափող սարքեր, որոնք աշխարհում ամենաթանկերից են՝ յուրաքանչյուրը մոտ 2 հազար 300 դոլար, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Հայտնի էր, որ դրանց թիվը 45-ն է: Սակայն պարզվում է, որ դրանց թիվը արդեն հասել է 75-ի, այսինքն՝ այդ ալկոտեստերների համար ՀՀ պետբյուջեից արդեն ծախսվել է մոտ 80 միլիոն դրամ։ Թանկ սարքը նաև թանկ սպասարկում է պահանջում։ Այս տարի ոստիկանությունը 27 միլիոն դրամ է ծախսելու այդ սարքերին ամրակցված տպիչների համար տպագրական թուղթ և մոտ 20 հազար հատ «մուշտուկ» գնելու համար։ Այլ կերպ ասած, այս «հաճույքի» վրա ոստիկանությունը պետբյուջեից ծախսել և դեռ ծախսելու է ավելի քան 200 հազար դոլար», – գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում