Home / Հայաստան / Բանակի 3 բարձրաստիճան պաշտոնյայի ազատել են զբաղեցրած պաշտոններից

Բանակի 3 բարձրաստիճան պաշտոնյայի ազատել են զբաղեցրած պաշտոններից

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը զբաղեցրած պաշտոններից ազատել է բանակի 3 բարձրաստիճան պաշտոնյայի։ Մասնավորապես, Սարգսյանի հրամանագրի համաձայն, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատվել է Ալիկ Միրզաբեկյանը (լուսանկարում)։

Վերջինս Պաշտպանության նախարարությունում աշխատում է 1992 թվականից․ տարբեր տարիներին նա զբաղեցրել է ՀՀ ՊՆ սպառազինության վարչության շտաբի պետ և ՀՀ ՊՆ ինժեներական զորքերի պետի պաշտոնը։ 2001 թվականից ՀՀ Պաշտպանության նախարարի տեղեկալ է, իսկ 2007֊ից՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ։

Բացի Միրզաբեկյանից, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվել է գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, իսկ ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից ազատվել է գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը։