Home / Հայաստան / Գործադիրը քննում է ԴԱՀԿ նախկին պետի օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների հարցը

Գործադիրը քննում է ԴԱՀԿ նախկին պետի օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների հարցը

Երկրի ղեկավարությունն այս օրերին պետք է զգա, որ իր թիկունքն ամուր է, իսկ կոռուպցիան անմիջական վտանգ է ներկայացնում և պետք է արմատախիլ արվի: ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին այսօր ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը՝ բարձրացնելով ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի և նրա մերձավոր ազգականներին պատկանող երեք օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների մասին հարցը:

Պատգամավորը հետաքրքրվել է, թե արդյո՞ք ուսումնասիրվել են փաստաթղթերը և կան, արդյոք, համապատասխան եզրակացություններ. «Կոռուպցիան անմիջական վտանգ է ներկայացնում մեր անվտանգությանը և պետք է արմատախիլ արվի։ Հակառակ դեպքում չի շտկվի բանակի թերֆինանսավորման խնդիրը»։

Ի պատասխան՝ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` նշել է, որ գործը քննվում է, նախապատրաստվում են նյութեր կոնկրետ Միհրան Պողոսյանի հետ կապված. «Ուզում եմ հավաստիացնել, որ կառավարությունն իր իրավասության շրջանակներում գործունեություն իրականացնում է։ Իսկ ընդհանուր առմամբ, կոռուպցիայի խնդրով Արդարադատության նախարարությունը նախագծեր է մշակել և դրանք գտնվում են քննարկման փուլում»։