Գլխավոր / Հայաստան / Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակում է նվազել․ ԱՎԾ

Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակում է նվազել․ ԱՎԾ

Նախորդ տարվա համեմատ՝ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ Հայաստանի Հանրապետության բնակչությունը նվազել է 12 հազարով՝ կազմելով 2 մլն 998 հազ. 600 մարդ: Այս տվյալները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ):

Բնակչության թիվը նվազել է բոլոր մարզերում: Ամենից շատ նվազել է Լոռու և Տավուշի մարզերում՝ համապատասխանաբար 3000-ով և 3200-ով: Վայոց ձորում, ինչպես նախորդ տարիներին, ամենաքիչ բնակչությունը կա՝ 50 հազար 800 մարդ: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակչությունը այդ մարզում նվազել է 400-ով: 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ համեմատած մյուս մարզերի, ամենամեծ թվով բնակչությունը ապրում է Արմավիրի մարզում՝ 266 հազար 600 մարդ:

Մշտական բնակչության քանակը ավելացել է միայն մայրաքաղաքում՝ 2200-ով և դարձել 1 մլն 73 հազ. 700 բնակիչ:

Համաձայն պաշտոնական վիճակագրության, Հայաստանի բնակչության թիվը տարեցտարի նվազում է: Այսպիսով՝ 2015 թվականին բնակչության ընդհանուր թիվը կազմել է 3 մլն 10 հազար 600 մարդ, 2014-ին՝ 3 մլն 17 հազար 100 մարդ, 2013-ին՝ 3 մլն 26 հազար 900 մարդ: