Home / Տեսանյութեր / Նախորդ շաբաթ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 7 զինծառայող է մահացել

Նախորդ շաբաթ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 7 զինծառայող է մահացել

Նախորդ շաբաթվա ընթացքում` ապրիլի 25-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում գրանցվել է զինածառայողների մահվան 7 դեպք։

Վերջին դեպքի մասին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնել է երեկ՝ մայիսի 1-ին։ Ղարաբաղա֊ադրբեջանական զորքերի շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման հետևանքով զոհվել է Պաշտպանության բանակի զինծառայող Աշոտ Շավարշի Զոհրաբյանը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով զոհվել է 5 զինծառայող՝ Տիգրան Մխիթարի Պողոսյանը (ծնվ. 1992թ.), Արամ Նիկոլայի Առուշանյանը (ծնվ. 1972թ.), Հայկ Սամվելի Մինասյանը (ծնվ. 1996թ.), Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.):

Զինծառայողի մահվան 1 դեպք գրանցվել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում։ Պաշտոնական վարկածի համաձայն, ապրիլի 25-ին հրազենային վիրավորումով «ԳԱԶ 66» մակնիշի մեքենայի թափքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Հովհաննես Վաչիկի Պետրոսյանի դին։