Home / Հայաստան / Նորատուսցիները փակել են ճանապարհը․ բողոքում են վարչապետի ընտանիքի բիզնեսից․ armlur.am

Նորատուսցիները փակել են ճանապարհը․ բողոքում են վարչապետի ընտանիքի բիզնեսից․ armlur.am

Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչները այս պահին բողոքի ակցիա են անում՝ փակելով միջպետական ավտոճանապարհը։ Այս մասին հայտնում է armlur.am-ը։

«Պատճառը, ինչպես նշեցին մեր զրուցակիցները, այն է, որ իրենց արգելվում է խեցգետին արտահանել: Գյուղացիները նշում են, որ միայն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքն է զբաղվում այդ բիզնեսով: Սա գյուղացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացրել», ֊ նշում է armlur.am-ը։

Կայքի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հայտնել է, որ գյուղում լարված վիճակ չէ, թեպետ միջպետական ավտոճանապարհը փակ է: Մարզպետի հետ հանդիպումից հետո նորատուսցիները բացել են ճանապարհը, որից հետո բանակցությունները շարունակվել են։