Home / Հայաստան / «Արթիկ»-ի կալանավորները պահանջել են մարդու իրավունքների պաշտպանին․ «Ժողովուրդ»

«Արթիկ»-ի կալանավորները պահանջել են մարդու իրավունքների պաշտպանին․ «Ժողովուրդ»

Երեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Արտյոմ Մխոյանը, նրա օգնականը և անվատանգության աշխատակիցը վիճաբանել են դատապարտյալների հետ։ Արդյունքում, դատապարտյալները ցանկացել են միմյանց վնասել։ Այս մասին  գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ դեպքի  առթիվ կալանավորների պահանջով այնտեղ կայցելեն ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները։

«Ժողովուրդ»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության լրատվական բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասել է, որ միջադեպի վերաբերյալ մանրամասները դեռևս ուսումնասիրվում են։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։