Home / Տեսանյութեր / Ղարաբաղի անկախությունը ճանաչելու օրինագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգում (թարմացված)

Ղարաբաղի անկախությունը ճանաչելու օրինագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգում (թարմացված)

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը չընդգրկվեց Ազգային Ժողովի ընթացիկ նստաշրջանի օրակարգում: ԱԺ այսօրվա նիստին հարցն օրակարգ մտցնելու օգտին քվեարկեցին միայն 12 պատգամավորներ ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցություններից․ մյուս պատգամավորները հրաժարվեցին մասնակցել քվեարկությանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով, ՀՀԿ-ն հրաժարվել է մասնակցել քվեարկությանը, քանի որ «դեռ պատեհ պահը չէ խնդրի քննարկման համար»։

12։28 Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ ։ Այս մասին ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ օրինագծի՝ ԱԺ օրակարգ մտնելու հարցը կքննարկվի առանձին։

«A1plus.am» կայքի փոխանցմամբ, հանձնաժողովն օրինագիծը բացասական եզրակացության է արժանացրել ձայների 1 կողմ, 1 դեմ, 6 ձեռնպահ հարաբերակցությամբ։