Home / Հայաստան / ՄԻՊ աշխատակազմի 20 տոկոսն ազատվել է աշխատանքից․ «Հրապարակ»

ՄԻՊ աշխատակազմի 20 տոկոսն ազատվել է աշխատանքից․ «Հրապարակ»

ՄԻՊ Արման Թաթոյանը պաշտոնավարման երեք ամսում մոտ 10 աշխատակցի է «հրաժեշտ է տվել», այսինքն՝ իր անձնակազմի 20 տոկոսին, հայտնում է «Հրապարակ» օրաթերթը՝ հավելելով, որ հեռացածներից միայն մեկը՝ մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանն է մինչև Արման  Թաթոյանի նշանակվելն աշխատանքից ազատման դիմում գրել․ «Մյուսները Թաթոյանի գալուց հետո են ազատվել, ինչը նշանակում է, որ սպասել են՝ տեսնեն, թե արդյոք նոր պաշտպանը կցանկանա իրենց հետ աշխատել, բայց համոզվել են, որ ճիշտը գնալն է»։ 

Ըստ «Հրապարակի»֊ի, Թաթոյանը կադրերից ազատվելու կոպիտ ձև է ընտրել։ Նա սկզբում ազատվում է ղեկավար անձնակազմից, հետո մյուսներին է «մաքրում»։ ՄԻՊ գրասենյակի ղեկավար անձնակազմը 5 անդամներից էր կազմված՝ օմբուդսմենի 4 տեղակալներից ու աշխատակազմի ղեկավարից, որոնցից այժմ աշխատում են միայն երկու տեղակալները՝ Տաթևիկ Խաչատրյանն ու Մանուշ Միրզոյանը։ Մյուսներից և աշխատակազմի ղեկավարից, թերթի հաղորդմամբ,  Արման Թաթոյանն արդեն ազատվել է։ 

ՄԻՊ գրասենյակից, «Հրապարակ»-ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ աշխատանքից ազատվել է աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը: Աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել Տիգրան Մարտիրոսյանը, որը, թերթի փոխանցմամբ, ևս նակին «միպական» է և՝ Թաթոյանի ընկերներից։

«Երեք ամսում գրեթե ամբողջությամբ «մաքրվեց» արտաքին կապերի բաժինը։ Այս բաժնի ղեկավարը, նրա տեղակալն ու մասնագետն այլևս չեն աշխատում։ Այս բաժնից մնացել է մեկ աշխատող՝ խոսնակ Ռոնա Ահարոնյանը․․․և սա այն դեպքում, երբ Թաթոյանը դեռ չի հասցրել ոչ թե 10, այլ գոնե մեկ մարդու մատից փուշ հանել կամ միջամտել որևէ աղմկոտ միջադեպի՝ մարդկանց աջակցելու նպատակով»,- գրում է թերթը։  

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։