Home / Հայաստան / Դատապարտյալներին ներում շնորհեցին Ղարաբաղ մեկնելու պատրվակով

Դատապարտյալներին ներում շնորհեցին Ղարաբաղ մեկնելու պատրվակով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 15-ի հրամանագրով 8 դատապարտյալների ներում է շնորհվել: Այս մասին A1plus.am կայքի հետ զրույցում տեղեկացրել են Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։

Կայքի տեղեկություններով՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից դատապարտյալները ներման խնդրանքով դիմել էին Սերժ Սարգսյանին՝ Լեռնային Ղարաբաղում ծառայելու համար:

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ պարտադիր ոչ մի նորմ չկա, թե ինչի համար է դատապարտյալին ներում շնորհվում․ «Եթե նրանք գնան Ղարաբաղ ու մի քանի օրից վերադառնան, միևնույն է ազատված են պատասխանատվությունից։ Ազատ արձակելը Բաղրամյան 26-ի իավունքն է, սակայն նպատակը չէ, որ հիմք է ծառայում մարդուն ազատ արձակելու համար։ Դրա համար էական չէ, թե ինչ հիմքով են ներում շնորհել այդ մարդկանց»։

Բաղդասարյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի այս քայլն ավելի շատ քաղաքական իրողություն է, քան իրավական և քրեական․ «Հիմա բոլորը դիմում են գրելու Բաղրամյան 26, որ իրենց քրեական պատասխանատվությունից ազատեն։ Իմ կարծիքով՝ սա ավելի շատ ոչ թե իրավական, այլ քաղաքական ակցիա է և նպատակը, գուցե, քաղաքական աժիոտաժ առաջացնելն է»։