Գլխավոր / Հայաստան / Ոստիկանապետից չկարողացան «վերցնել» արտաբյուջետային գումարները․ «ՀԺ»

Ոստիկանապետից չկարողացան «վերցնել» արտաբյուջետային գումարները․ «ՀԺ»

Ոստիկանության արտաբյուջետային հաշիվները կազմում են մոտ 22 միլիարդ դրամ և այդ ահռելի գումարը ծախսվում է ոստիկանապետի հայեցողությամբ։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հավելելով, որ դրանից 13.5 միլիարդ դրամն անցած տարի հավաքագրվել է ճանապարհային երթևեկության խախտումների համար գանձված տուգանքներով։ Բացի արտաբյուջետային գումարները, միայն պետբյուջեից ոստիկանությունը տարեկան ստանում է ավելի քան 60 միլիարդ դրամ։

Թերթի հաղորդմամբ՝ Կառավարությունը վերջերս բացասական եզրակացության է տվել ԱԺ-ի օրինագծին, որով նախատեսվում է տարբեր գերատեսչությունների արտաբյուջետային հաշվին հավաքագրված եկամուտները՝ մոտ 35-36 միլիարդ դրամ, պետական բյուջե ուղղորդել։

«Կառավարությունն, ի դեմս Հովիկ Աբրահամյանի, ցանկանում է «վերցնել» Վովա Գասպարյանից այդ գումարը։ Մեր տեղեկություններով, Գասպարյանին առայժմ հաջողվել է այդ նախագիծը չեզոքացնել ու նման խոշոր արտաբյաջետային գումարը պահել իր ձեռքում»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում