Home / Հայաստան / Հայաստանում գիտական աստիճանները բաշխվում են շռայլորեն․ «Հայկական ժամանակ»

Հայաստանում գիտական աստիճանները բաշխվում են շռայլորեն․ «Հայկական ժամանակ»

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում գիտնականների թիվը տարեցտարի աճում է, իսկ գիտական աստիճանները բաշխվում են շռայլորեն։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ համեմատելով վերջին մի քանի տարում գիտության դոկտորի և թեկնածուի գիտական աստիճանի վկայագիր ստացած մարդկանց քանակը։

1994 թվականին Հայաստանի Հանրապետությունում գիտության դոկտորի և գիտության թեկնածուի գիտական աստիճանի վկայագիր է ստացել ընդհանուր առմամբ 103 մարդ։ Հաջորդ տարիներին այդ թիվը արագընթաց տեմպերով աճել է՝ 1995 թվականին գիտության դոկտոր և թեկնածու են դարձել 152 մարդ, 1996-ին՝ 196, 1997-ին՝ 247 և այլն։ Արդեն 2003 թվականին գիտության դոկտորի և գիտության թեկնածուի գիտական աստիճանի վկայագիր ստացածների թիվը 421 է, 2004-ին՝ 481, 2005-ին՝ 475։ 2009-ին հասել է 568-ի, 2010-ին՝ 539-ի, 2012-ին՝ եղել է 495, 2013-ին՝ 610, 2014-ին՝ 594, 2015-ին՝ 593։

«Եվ սա այն պարագայում, երբ մեր երկրում գիտության ցածր մակարդակի մասին հաճախ է բարձրաձայնվում, հանրությանը չեն ներկայացվում որոշակի գիտական արդյունքներ, խոսվում է խղճուկ ֆինանսական հնարավորություններից․․․ բայց, առկա իրավիճակով հանդերձ, գիտնականների թիվն ավելանում ու ավելանում է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Գիտությունների թեկնածուների և դոկտորների վերաբերյալ վիճակագրություն