Գլխավոր / Հայաստան / Հրազդանում ընտրողների թիվը մշտական բնակչության թվից մեծ է․ «Ժողովուրդ»

Հրազդանում ընտրողների թիվը մշտական բնակչության թվից մեծ է․ «Ժողովուրդ»

Ըստ վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում մշտական բնակչության թիվը կազմում է 41 հազար, այն դեպքում, երբ ապրիլի 17-ին Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ պաշտոնական ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը կազմել է 44 հազար 338 հոգի։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Ստացվում է, որ ընտրողների թիվը ողջ բնակչության թվից ավելի քան երեք հազարով ավել է»,- գրում է «Ժողովուրդ»-ը՝ ընդգծելով, որ եթե հաշվի առնենք, նաև, որ բնակչության առնվազն 30 տոկոսը կազմում են մինչև 18 տարեկանները, որոնք ընտրական իրավունք չունեն, ապա ստացվում է, որ իրական ընտրողների թիվը Հրազդանում կազմել է մոտ 28 հազար, որից մոտ 25 հազարը, այսինքն՝ 90 տոկոսը մասնակցել է ընտրություններին։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում