Գլխավոր / Հայաստան / ՀՀ֊ում գործազրկությունը հարևանների համեմատ բարձր տոկոս է կազմում․ ԿԲ֊ն խոսում է նվազման մասին․ «ՀԺ»

ՀՀ֊ում գործազրկությունը հարևանների համեմատ բարձր տոկոս է կազմում․ ԿԲ֊ն խոսում է նվազման մասին․ «ՀԺ»

Համեմատած տարածաշրջանի մյուս երկների՝ Հայաստանն ունի գործազրկության ամենաբարձր ցուցանիշը, որը 2016 թվականին կկազմի միջինը 18.3 տոկոս։ Միայն այս տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը եղել է 19.3 տոկոս։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ ներկայացնելով հարևան երկրներում գործազարկության մակարդակի աստիճանը՝ Վրաստանում գործազրկությունը 12.5 տոկոս է, Թուրքիայում՝ 11 տոկոս, Ադրբեջանում՝ 13 տոկոս, Ռուսաստանում 6 տոկոս, Եվրամիությունում միջինը՝ 10.3 տոկոս, ԱԱՆ-ում՝ 5 տոկոս։

Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի երեկ հրապարակված կանխատեսումների, գրում է թերթը, հաջորդ երկու տարիներին գործազրկությունը կնվազի տարեկան 0.2 տոկոսով, և «կանխատեսվող հորիզոնի վերջում կմոտենա իր հավասարակշիռ մակարդակին»։

«Թե որն է ԿԲ-ի կարծիքով այդ «հավասարակշիռ մակարդակը», դժվար է ասել։ Եվ եթե նույնիսկ ԿԲ-ի կանխատեսումները իրականանան, միևնույն է՝ Հայաստանը կունենա գործազրկության ամենաբարձր ցուցանիշը վերը թվարկված երկրների համեմատ», – գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում