Գլխավոր / Հայաստան / ՀՀ զինված ուժերում գեներալի և գնդապետերի են ձերբակալել

ՀՀ զինված ուժերում գեներալի և գնդապետերի են ձերբակալել

Երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունում ձերբակալություններ են եղել, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Ու դարձյալ միջին կամ մանր «ձկներն» են ուռկանում հայտնվել։ Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում են ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը և Մհեր Պապյանը, որի ճշգրիտ պաշտոնը երեկ մեզ չհաջողվեց ճշտել», ֊ նշում է թերթը։

Aravot.am֊ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հաստատել է ձերբակալությունների փաստը․ «Պաշտոնապես հաստատում եմ, որ երեկ ուշ երեկոյան ձերբակալվել են երեք անձ՝ գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետեր Մհեր Պապյանը և Արմեն Մարգարյանը: Երկու տարբեր քրեական գործի շրջանակներում են եղել ձերբակալությունները: Խոսքը գնում է մատակարարված անորակ ապրանքներն ընդունելու, որոշ դեպքերում՝ ուռճացված գներով գնումներ կատարելու մասին»:

Aravot.am֊ի փոխանցմամբ, սակայն, Դավիթ Աբրահամյանը ձերբակալված չէ։

«Ժողովուրդ»֊ը հիշեցնում է, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Դավիթ Աբրահամյանը մեղադրվում է այն բանում, որ ընդգրկված լինելով ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության մշտական գործող հանձնաժողովի կազմում՝ շահադիտական դրդումներով այնպես է արել, որ կնքված պայմանագրերին կից տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող գործիքներն ու սարքավորումներն ընդունվեն հանձնաժողովի կողմից։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում