Home / Հայաստան / Լեռնային Ղարաբաղում զինվոր է մահացել․ մանրամասներ չեն հաղորդվում

Լեռնային Ղարաբաղում զինվոր է մահացել․ մանրամասներ չեն հաղորդվում

Այսօր առավոտյան՝ 09:15-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Խորեն Դերենիկի Հարությունյանը։ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ այլ մանրամասներ չեն հաղորդվում, նշվում է, որ կատարվում է քննություն։

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում զինվորի մահվան նախորդ դեպքը գրանցվել էր մայիսի 29-ին․ դիրքում հանկարծամահ էր եղել 19-ամյա Սուրեն Մոսիյանը։