Home / Հայաստան / Ոստիկանացված Հայաստանի պետպարտքն աճում է, ՀՆԱ֊ն՝ նվազում․ պատգամավոր

Ոստիկանացված Հայաստանի պետպարտքն աճում է, ՀՆԱ֊ն՝ նվազում․ պատգամավոր

Անցյալ տարվա բյուջեն տնտեսական հետընթաց է արձանագրել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

«Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2014 թվականին եղել է 11.6 միլիարդ դոլար, իսկ 2015 թվականին 10․1 միլիարդ դոլար։ Պետական բյուջեն 2014 թվականին 2.7 միլարդ դոլարի մուտք է ունեցել, իսկ 2015-ին ՝ 2.44 միլիարդ դոլարի։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2014 թվականին եղել է 3600 դոլար, իսկ 2015-ին՝ 3515 դոլար», – վիճակագրական տվյալներ է ներկայացրել պատգամավորը։

Արամ Մանուկյանը նաև անդրադարձել է պետական պարտքին, որը շուտով 5,1 միլիարդ դոլարից կդառնա 5,3․ «Հիմնավորումն այն է, որ ձեր սեղաններին կան 3 նոր համաձայնագրեր, որոնք 100 միլիոն դոլարանոց 3 պարտքերն են։ Սա առհամարանք է Կառավարության և երկրի նկատմամբ։ Արտաքին պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ կկազմի 51%: Այսինքն՝ Հայաստանի բնակչության մեկ շնչին ընկնող պետական պարտքի թիվը կդառնա 1750 դոլար»։

ՀԱԿ պատգամավորը նաև տեղեկացրել է, որ պետբյուջեում ավելանում են, օրինակ, ոստիկանական համակարգին հատկացվող գումարները՝ ճշտումներից հետո 38 միլիարդ դրամից հատկացումները կազմել են 63 միլիարդ։

«Մեր երկիրը միջազգային ցուցանիշով համարվում է ամենաոստիկանացված երկրներից մեկը։ Մենք դառնում ենք ոստիկանանական պետություն», ֊ եզրափակել է Մանուկյանը։