Home / Հայաստան / «Նուբարաշենի» երկու դատապարտյալներ ինքնավնասվել են․ «Ժողովուրդ»

«Նուբարաշենի» երկու դատապարտյալներ ինքնավնասվել են․ «Ժողովուրդ»

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի երկու դատապարտյալ՝ Արմեն Հակոբյանն ու Գարիկ Մելքոնյանը, ինքնավնասվել են: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հավելելով, որ Գարիկ Մելքոնյանը ոտքերը մեխել է հատակին, իսկ Արմեն Հակոբյանը դանակով հարվածել է որովայնին, ինչի հետևանքով նրան վիրահատության են ենթարկել:

Դատապարտյալների հարազատները թերթի հետ զրույցում ասել են, որ նրանք նման քայլի են դիմել քրեակատարողական ծառայության ղեկավարության ուշադրությունն իրենց վրա հրավիրելու համար: Ըստ հարազատների՝ ՔԿՀ աշխատակազմի ղեկավարի փոխարեն դատապարտյալներին ներկայումս հրահանգներ է տալիս ՔԿՀ «զոն նայող» Դավիթ Անանյանը, որն առավել հայտնի է «Կիրովականցի Դավո» անվանմամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում