Home / Հայաստան / Միջազգային կառույցները փաստում են՝ Հայաստանի տնտեսությունն անկում է ապրել․ «ՀԺ»

Միջազգային կառույցները փաստում են՝ Հայաստանի տնտեսությունն անկում է ապրել․ «ՀԺ»

2013 թվականից մինչև օրս Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը ամեն տարի ցույց է տվել տնտեսական աճ, այսինքն՝ ՀՀ համախառն ներքին արդյունքն անընդհատ աճել է: Միջազգային ֆինանսական կառույցները, սակայն, հենվում են այլ ցուցանիշի վրա, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Խնդիրն այն է, որ մեր պաշտոնական վիճակագրությունը ՀՆԱ-ի փոփոխությունը ցույց է տալիս բացառապես ՀՀ դրամով, իսկ, օրինակ, Արժույթի միջազգային հիմնադրամը երեկ հրապարակել է մի տեղեկանք, որում հաշվի է առնում մեր տնտեսության ծավալը բացառապես դոլարով արտահայտված։ Ստացվում է բոլորովին այլ պատկեր։ Ըստ այդմ, 2015 թվականին, երբ մեր պաշտոնական վիճակագիրները ներկայացրին Հայաստանում 3 տոկոսանոց տնտեսական աճ, իրականում մեր տնտեսությունը 9.3 տոկոսի անկում է գրանցել։ Եթե 2014 թվականին մեր ՀՆԱ-ն կազմել է 11 միլիարդ 644 միլիոն դոլար, ապա 2015-ին այդ ցուցանիշը եղել է 10 միլիարդ 561 միլիոն», – նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում