Home / Հայաստան / Դատախազը չի հավատում դատավորին․ բողոքարկում է մեղադրյալին արդարացնող վճիռը

Դատախազը չի հավատում դատավորին․ բողոքարկում է մեղադրյալին արդարացնող վճիռը

Դատախազ Վահե Դոլմազյանի Վերաքննիչ դատարանում բողոքարկում է Վանաձորի բնակիչ Կարեն Կունգորցևին անմեղ ճանաչած Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր Նարինե Հովակիմյանի (լուսանկարում) վճիռը։ Կունգորցևը մեղադրվում էր 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության փորձի մեջ։ Նա 2.7 տարի անազատության մեջ է անցկացրել, որից հետո դատավորը Կունգորցևին անմեղ է ճանաչել և ազատ արձակել դատարանի դահլիճից։ Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը Կարեն Կունգորցևի համար 9,5 տարվա ազատազրկում էր պահանջում:

Հունիսի 21-ին կայացած դատական նիստի ժամանակ Կարեն Կունգորցևի պաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արայիկ Պապիկյանը դատախազ Վահե Դոլմազյանի դեմ բացարկի միջնորդություն է ներկայացրել՝ հիմնավորելով, որ վերջինս չի կարող սույն գործում օբյեկտիվություն ապահովել:

Դատարանը 20 րոպե ընդմիջումից հետո որոշել է բավարարել միջնորդությունը և բացարկ հայտնել դատախազին: Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 13-ին, ժամը 14:00-ին: