Home / Հայաստան / Ոտքերի հիվանդությամբ տառապող զինվորը 11 ամիս հողաթափերով է ծառայում․ CivilNet.am

Ոտքերի հիվանդությամբ տառապող զինվորը 11 ամիս հողաթափերով է ծառայում․ CivilNet.am

Զինծառայող Ռազմիկ Պետրոսյանի մայրը՝ Մարգարիտա Անանյանը, պատրաստվում է դիմել դատարան` հայց ներկայացնելով ընդդեմ Պաշտպանության նախարարության:

CivilNet.am կայքի հետ զրույցում կինը պնդել է՝որդին ոտքերի հետ կապված խնդիրներ ունի, դժվարությամբ է քայլում և արդեն 11 ամիս է՝ ստիպված ծառայում է հողաթափերով, սակայն անօրինական կերպով զինվորին պահում են զորամասում։

Վերջերս կինը նամակ է ստացել ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովից, որում գրված է․ «Քանի որ զինվորը չի կարող հետագա ծառայությունը կատարել ստանդարտ կոշիկ կրելով՝ ուստի, բանավոր պայմանավորվածությամբ, հեռախոսակապի միջոցով, բացառության կարգով նրան թույլտվելու ոչ ստանդարտ կոշիկներ կրել»։ Զինվորին ներքին կարգով կրկին ուղարկել են ծառայության՝ մինչև նախարարի վերջնական որոշումը:

Մանրամասները՝ տեսանյութում