Home / Հայաստան / Նուբարաշենի պոմպակայանի ավազանում ժամկետային զինծառայող է խեղդվել

Նուբարաշենի պոմպակայանի ավազանում ժամկետային զինծառայող է խեղդվել

Այսօր Նուբարաշենում՝ «Սևան-Հրազդան ջրառ» պոմպակայանի ավազանում, քաղաքացի է ջրահեղձվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։

Համաձայն shamshyan.com կայքի՝ խեղդվածը Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ, ժամկետային զինծառայող Էդգար Չաղլյանն է, որը վաղը ավարտելու էր ծառայությունը։ Ավազանը գտնվում է զինվորական կրակարանի մոտ։

Ըստ կայքի տեղեկությունների՝ երիտասարդը ջրահեղձ է եղել լողալու ընթացքում:

«Նշված հատվածում սա 4-րդ դեպքն է 2 տարվա ընթացքում», – նշում է կայքը՝ հավելելով, որ եթե «Սևան -Հրազդանյան Ջրառ» ընկերությունը նշված հատվածում կառուցի պաշտպանական պատ, ապա նման ողբերգական դեպքեր տեղի չեն ունենա։