Home / Հայաստան / Ստամբուլի օդանավակայանի պայթյունը տասնյակ մարդկանց կյանք է խլել

Ստամբուլի օդանավակայանի պայթյունը տասնյակ մարդկանց կյանք է խլել

Առնվազն 36 մարդ է սպանվել և 147 մարդ վիրավորվել Թուրքիայի խոշորագույն քաղաքի՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հունիսի 28-ի ուշ երեկոյան գրանցված պայթյունի հետևանքով։ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտնել է լրագրողներին, որ ամեն ինչ խոսում է այն մասին, որ պայթյունը կազմակերպել են «Իրաքի և Լևանտի Իսլամական Պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները։

Յիլդիրիմը, այնուամենայնիվ, ավելացրել է, որ ահաբեկչության կազմակերպիչների որոնումները շարունակվում են։ Նա նշել է, որ ահաբեկչական գործողությունն իրականացնողները երեքն են եղել, նրանք օդանավակայան են ժամանել տաքսիով, հարձակման ժամանակ օգտագործել են հրազեն, այնուհետև գործի դրել պայթուցիկները, որևի հետևանքով երեքն էլ մահացել են։

Մահապարտ ահաբեկիչները հարձակվել են միջազգային թռիչքների համար նախատեսված տերմինալի վրա․ Յիլդիրիմը չի բացառել, որ զոհերի և տուժածների թվում կարող են օտարերկրացիներ լինել։

Գիշերը՝ 02։00-ի սահմաններում օդանավակայանից որոշ չվերթներ վերականգնվել են։