Home / Տեսանյութեր / ՀՕՊ պայմանագիրն ընդունվեց․ պատգամավորների մեծամասնությունը կողմ է

ՀՕՊ պայմանագիրն ընդունվեց․ պատգամավորների մեծամասնությունը կողմ է

101 կողմ, 8 դեմ ձայներով այսօր ԱԺ արտահերթ նիստում ընդունվել է «ՀՀ և ՌԴ միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը։

ԱԺ նախորդ նիստերի ժամանակ մի քանի ընդդիմադիր պատգամավորներ՝ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, ՀԱԿ խմբակցության անդամներ Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը դեմ են արտահայտվել համաձայնագրի վավերացմանը՝ նշելով, որ, հակաօդային պաշտպանությունը ՌԴ֊ին հանձնելով, հայկական կողմը հարցականի տակ է դնում երկրի անվտանգությունը։

Հունիսի 27-ին խորհրդարանում ՀՕՊ համաձայնագրի քննարկման ժամանակ ԱԺ դարպասների մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել՝ դեմ արտահայտվելով համաձայնագրին։