Home / Հայաստան / Իշխանությունը չի ուզում տեսախցիկներ տեղադրել ընտրական տեղամասերում ․ «ՀԺ»

Իշխանությունը չի ուզում տեսախցիկներ տեղադրել ընտրական տեղամասերում ․ «ՀԺ»

Ընտրական օրենսգրքում անցած շաբաթ կատարած փոփոխություններից մեկը՝ ընտրական տեղամասերում տեսախցիկների տեղադրումն ու ուղիղ հեռարձակումը, իշխանությունները ցանկանում են չեղյալ համարել։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթի տեղեկություններով՝ փորձ է արվում դա կապել ֆինանսական միջոցների բացակայության հետ։

«Կոնկրետ տեսախցիկների ու հեռարձակման համար անհրաժեշտ է մոտ 3 մլն դոլար: Բայց այդ փոփոխությունը, մեր տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են անել ոչ թե ֆինանսների բացակայության պատճառով, այլ հատկապես գյուղերում ընտրատեղամասերում անվերահսկելի ազդեցություն կամ ընտրական գործընթացներին միջամտություն ունենալու նպատակով», – գրում է «ՀԺ»-ն։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում