Home / Հայաստան / Լարսի ավտոճանապարհը բացվել է մի քանի ժամով

Լարսի ավտոճանապարհը բացվել է մի քանի ժամով

Այսօր 15։30-ից երկկողմանիորեն բացվել է Վրաստանից Ռուսաստան տանող Վերին Լարսի ավտոճանապարհը բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Ճանապարհը բաց կլինի մինչև 20։30-ի սահմանները։ Այս մասին Epress.am-ին է հաղորդել Արտակարգ իրավիճակների նախարարության թեժ գծի ծառայությունը։

Վաղը ավտոճանապարհը բաց կլինի առավոտյան 05։30-ից մինչև երեկոյան 20։30-ը։

Հիշեցնենք, որ Լարսում փլուզումից հետո մոտ 2 շաբաթ ավտոճանապարհը փակ էր,  Ռուսաստան ուղևորվող Հայաստանի մեծ թվով քաղաքացիներ, ինչպես նաև բեռներ տեղափոխող մեքենաներ մնացել էին Լարսում։