Home / Հայաստան / Սյունիքում վթարի է ենթարկվել զինծառայողներ տեղափոխող մեքենան

Սյունիքում վթարի է ենթարկվել զինծառայողներ տեղափոխող մեքենան

Այսօր առավոտյան Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտակայքում շրջվել է բեռնատար ավտոմեքենա, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, կան տուժածներ։ Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։

Համաձայն Tert.am-ի տեղեկությունների՝ վթարված Գազ 66 մակնիշի ՊՆ 7764 Շ համարանիշի մեքենան զինծառայողներ է տեղափոխել։ Վթարի հետևանքով 15 զինծառայող վնասվածքներ են ստացել։

Կայքի տեղեկություններով, Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված 13 զինծառայողներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։

«Ավտոմեքենայի վարորդը Կապան-Գորիս ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Կարմրաքար գյուղի վարչական տարածքում, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս», – հաղորդում է կայքը։