Home / Հայաստան / «Նուբարաշենի» կալանավորը կարել է աչքերը

«Նուբարաշենի» կալանավորը կարել է աչքերը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորներից մեկը կարել է աչքերը՝ ի նշան բողոքի իր նկատմամբ հարուցված քրեական գործի դեմ։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գոռ Ղլեչյանը։

Նրա խոսքով՝ կալանավորը չի ցանկանում հրապարակել իր անունը, այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ։

«Կալանավորը նախկինում ճանաչվել է մեղավոր և պատիժ է կրել։ Այժմ նա կալանավորված է երկրորդ գործով, որը դեռ գտնվում է դատարանում», ֊ ասել է Ղլեչյանը։