Home / Հայաստան / Լանջազատ համայնքը զրկվել է խմելու ջրից պաշտոնյայի եղբոր պատճառով․ «Ժողովուրդ»

Լանջազատ համայնքը զրկվել է խմելու ջրից պաշտոնյայի եղբոր պատճառով․ «Ժողովուրդ»

Արարատի մարզի Լանջազատ գյուղն արդեն մի քանի ամիս է խմելու ջուր չունի, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Լանջազատցիների կարծիքով՝ իրենց ջրի անհետացման պատճառը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի եղբայրը՝ Աշոտ Զաքարյանն է, որը գյուղի հարևանությամբ այգիներ է հիմնել:

Թերթի փոխանցմամբ՝ պաշտոնական մարմինները հերքում են, թե հենց ՎՊ նախագահի եղբոր պատճառով է Լանջազատի խմելու ջուրն անհետանում, բայց միևնույն ժամանակ չեն կարողանում հոդաբաշխ պարզաբանել, թե ուր է կորչում ջուրը, որը մարդկանց երաշտի է մատնում:

«Հայկական իրականությունում մենք վաղուց համոզվել ենք, որ ժողովուրդն իմաստուն է, և ծուխն առանց կրակ չի լինում», ֊ գրում է թերթը։

Նշենք, որ Գողթ համայնքի բնակիչները, ովքեր պահանջում են դադարեցնել Գեղարդալճից ջուրը ոռոգման նպատակով Կոտայքի մարզի մի քանի համայնքներ տանելու համար անցկացվող շինարարական աշխատանքները, համոզված են, որ ջուրը այդ համայնքներ են տանում նաև Իշխան Զաքարյանի Գողթի մոտ ունեցած հսկայական անջրդի հողատարածքները ոռոգելու նպատակով։

Լուսանկարը՝ hy.wikipedia.org