Home / Հայաստան / Սևազգեստ մայրերին կրկին թույլ չեն տվել մոտենալ նախագահի նստավայրի դարպասներին

Սևազգեստ մայրերին կրկին թույլ չեն տվել մոտենալ նախագահի նստավայրի դարպասներին

ՀՀ նախագահի նստավայրի մոտ խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողներին այսօր կրկին թույլ չեն տվել մոտենալ նախագահականի դարպասին։ Ոստիկանները վերջին ամսվա ընթացքում ընտրովի մոտեցում են ցուցաբերում նախագահականի մոտ իրենց բողոքն արտահայտող սևազգեստ մայրերին։ Նախորդ շաբաթ նրանց դարձյալ արգելել էին մոտենալ նախագահականի մուտքին, մինչդեռ դրանից առաջ երկու դեպքում մայրերն իրենց բողոքն արտահայտել են նախագահականի դարպասի դիմաց։

Այսօր ոստիկանները խոչընդոտել են սևազգեստ մայրերի տեղաշարժը և, նրանց առջև պատ կազմելով, թույլ չեն տվել բողոքողներին անցնել նախագահական նստավայրի մայթով, չնայած այդ ընթացում մյուս քաղաքացիներն առանց խոչընդոտի կարողացել են անցնել դարպասի դիմացով։

Սևազգեստ մայրերը փորձել են անցնել դիմացի մայթ, ոստիկաններից մեկը կանգնել է 2010 թվականին խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի մոր՝ Իրինա Ղազարյանի դիմաց՝ վերջինիս թույլ չտալով առաջ շարժվել, ինչը զայրացրել է զինվորի մորը․ «Գնա Ղարաբաղի սարերը պահի, ոչ թե լենքիդ տուր։ Մյուս անգամ չփորձես իմ դիմացը կանգնես»։

Այունամենայնիվ, մայրերն անցել են դիմացի մայթ, որտեղ կանգնել են իրենց որդիների նկարներով պաստառներով։ Տարիներ ծարունակ նախագահականի մոտ բողոքի ցույցեր անցկացնող զոհվածների ծնողները՝ իրենց որդիների գործով անցկացված քննությունները կեղծ են համարում և պահանջում են պատժել մահվան մեջ մեղավորներին։