Home / Հայաստան / Ադրբեջանցի զինվորը «կախվել է» արձակուրդից մեկ օր առաջ

Ադրբեջանցի զինվորը «կախվել է» արձակուրդից մեկ օր առաջ

Ադրբեջանական Բեյլագան քաղաքում գտնվող զորամասերից մեկում տարօրինակ հանգամանքներում մահացել է 19֊ամյա զինծառայող Էլբրուս Նաջաևը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը։ Սոցցանցերում տարածված հաղորդումների համաձայն՝ զինվորը կախվել է։

«Մահից մեկ ժամ առաջ Էլբրուս Նաջաևը հեռախոսազրույց է ունեցել հարազատների հետ՝ ասելով, որ հաջորդ օրն արձակուրդ է գնալու, հետևաբար, զինվորի ինքնասպանության մասին զորամասի հրամանատարության տարածած տեղեկությունը հավատ չի ներշնչում»,֊ Նաջաևի ծնողների խոսքերն է փոխանցում «Թուրան»֊ը։ Ընտանիքը համոզված է, որ պաշտոնյաները փորձում են կոծկել զինվորի մահվան իրական պատճառները։

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն ու Ռազմական դատախաղությունը տեղի ունեցածը դեռևս չեն մեկնաբանել։