Home / Հայաստան / Պետական կառույցը միլիոններ է ծախսում մկնիկների և քարտրիջների վրա. «ՀԺ»

Պետական կառույցը միլիոններ է ծախսում մկնիկների և քարտրիջների վրա. «ՀԺ»

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) կես տարվա համար (հուլիսից մինչև տարեվերջ) գնելու է 127 հատ տոներային քարտրիջ՝ յուրաքանչյուրը 47.800-72.200 դրամ: Այդ բոլորի համար ՀԾԿՀ-ն վճարելու է 4 միլիոն 34 հազար դրամ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Սա այն դեպքում, երբ կարող էին ոչ թե նման շռայլությամբ քարտրիջ գնել, այլ յուրաքանչյուրը 5-10 հազար դրամով լիցքավորել: Նույնը վերաբերում է համակարգչային մկնիկներին, որից 70 հատ գնվել է 3.5 մլն դրամով։ Այն տպավորությունն է, որ ՀԾԿՀ-ն այնքան հարուստ է, որ տարին մեկ կամ երկու անգամ փոխում է իր աշխատակիցների այդ սարքերը։ 420 հազարով էլ գնել են 100 հատ օդի թարմացուցիչներ», ֊ նշում է թերթը: