Home / Հայաստան / Սարի թաղի դեպքերի վերաբերյալ քրգործ է հարուցվել. Քննչական կոմիտե

Սարի թաղի դեպքերի վերաբերյալ քրգործ է հարուցվել. Քննչական կոմիտե

Երեկ Երևաի Սարի թաղ թաղամասում ոստիկանների և բնակիչների միջև տեղի ունեցած բախման առթիվ քրգործ է հարուցվել, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն:

Հաղորդագրության համաձայն, Երևանի քննչական վարչությունում 2016 թվականի հուլիսի 20-ին ոստիկանությունից նյութեր են ստացվել՝ ոստիկանության տարբեր ծառայողներին պատճառված մարմնական վնասվածքների վերաբերյալ։ 

«Կիրառված բռնությունների հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել ոստիկանության 6 աշխատակից։ Վերջիններս ճանաչվել են որպես տուժող և հարցաքննվել։ 

Նկատի ունենալով, որ նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ», – նշված է հաղորդագրության մեջ: