Home / Հայաստան / Լրագրողին և նրա հորը բերման են ենթարկել

Լրագրողին և նրա հորը բերման են ենթարկել

Հուլիսի 24-ի երեկոյան, 22:00-ի սահմաններում ոստիկանները բերման են ենթարկել Armtimes.com  կայքի ֆոտոլրագրող Տիգրան Մազմանյանին հուլիսի 22-ին Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ինքը՝ Մազմանյանը:

Լրագրողը պատմել է, որ իրեն տարել էն Քննչական կոմիտե, որտեղ ինքը հրաժարվել է ցուցմունք տալ և ազատ է  արձակվել: Մազմանյանն ասել է, որ ինքը հուլիսի 22-ին եղել է Խորենացի փողոցի վրա՝ աշխատանքի բերումով՝  նկարահանել է  բողոքի ակցիան:  

Մազմանյանին բերման ենթարկելուց մոտ 3 ժամ առաջ՝ իրավապահները բերման են ենթարկել նաև նրա հորը՝ Մհեր Մազմանյանին, և տարել Ազգային Անվտանգության ծառայություն: Ինչպես Epress.am-ին հայտնել է Մազմանյանի պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը,  հուլիսի 26-ին առավոտյան 09.00-ի նշանակված է դատական նիստ, որտեղ որոշվելու է Մազմանյանի խափանման միջոցը: Նրան ներման են ենթարկել շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու կասկածանքով: Մհեր Մազմանյանը նույնպես մասնակցել է Խորենացի փողոցում ամեն երեկո ընթացող ակցիաներին՝ ի պաշտպանությունը հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի շենքը գրաված Սասնա ծռեր խմբի անդամներին: