Home / Հայաստան / Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հուլիսի 28-ին, ժամը 17.00-ին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ՝ ՊՊԾ գնդի տարածքի գրավման շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

«Պետք է որ այս պահից սկսած 24 ժամվա ընթացքում ԱԺ-ում թվով 44 պատգամավոր համաձայնություն տան արտահերթ նիստ հրավիրելու համար, որից հետո միայն օրենքով հնարավոր կլինի հրավիրել արտահերթ նիստ», – «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ քանի որ ԱԺ-ն այս օրերին գտնվում է արձակուրդի մեջ, ինքը վերցրել է արտահերթ նիստ հրավիրելու համար պատրաստված ձևաթուղթը, և պատգամավորները կարող են իրեն զանգահարել և նիստ հրավիրելու վերաբերյալ իրենց համաձայանությունը տան. «Թևան Պողոսյանն է միացել արդեն, իսկ մնացածին՝ ում հնարավոր է, կդիմեմ, բայց կարծում եմ, որ այս նախաձեռնությունը պետք է հանրային պահանջ դառնա և քաղաքացիները նույնպես զանգահարեն ու պատգամավորներին կոչ անեն միանալ»:

Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը լրագրողներին հայտարարել է, որ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամները հանդիպում են պահանջում ԱԺ պատգամավորների հետ: